«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարություն է տարածել․ «Սիրելի՛ հայրենակիցներ,
Մի շարք անհատներ և կազմակերպություններ «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունից սոցիալական հարթակներում նախաձեռնում են առանձին դրամահավաքներ, որոնց նպատակն է ընդլայնել համահայկական շարժումը:
Հիմնադրամը շնորհակալություն է հայտնում աջակցության ու հայրենանվեր գործունեության համար և խնդրում նման նախաձեռնությունները նախապես համաձայնեցնել Հիմնադրամի հետ:
Նախաձեռնության նկարագիրը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ ներկայացնելով բոլոր մանրամասները և գործընթացի մեկնարկը տալ միայն գրավոր հաստատում ստանալուց հետո:
Ձեր նախաձեռնության հղումը կդրվի Հիմնադրամի պաշտոնական կայքէջում www.himnadram.org ՝ որպես հաստատված և հաջող համագործակցության օրինակ: Բոլոր չհաստատված նախաձեռնությունները կհամարվեն ապօրինի:
Հիշեցում․
Ստացված հանգանակություններն օգտագործվում են ըստ հումանիտար կարիքների առաջնահերթությունների»։