Ինչպե՞ս են խրախուսվում և տույժի ենթարկվում դատապարտյալները

Անձի վարքագիծը համապատասխան գնահատականի է արժանանում նաև պատժի կրման ընթացքում` խրախուսանքի և տույժերի տեսքով` կախված դատապարտյալի դրսևորած վարքագծից:

Այսպես` դատապարտյալի նկատմամբ պատիժը կատարող հիմնարկի պետը սահմանված կարգով կարող է կիրառել խրախուսանքի հետևյալ միջոցները.

1) զբոսանքի ժամանակի մեկ ժամով ավելացում՝ մինչև մեկ ամիս ժամկետով.
2) հեռախոսակապից մեկանգամյա կամ մինչև մեկ ամիս ժամկետով օգտվելու թույլտվություն.
3) ծանրոց, հանձնուք կամ փաթեթ ստանալու թույլտվություն:

Այժմ տեսնենք, թե ինչ տույժի միջոցներ կարող են կիրառվել դատապարտյալի նկատմամբ: Մասնավորապես` ներքին կանոնակարգով սահմանված պատիժը կրելու կարգի և պայմանների խախտման համար դատապարտյալի նկատմամբ սահմանված կարգով կարող են կիրառվել տույժի հետևյալ միջոցները.
1) նկատողություն.
2) տեղափոխում պատժախուց՝ մինչև տասն օր ժամկետով:

Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին արգելվում են դրամական փոխանցումները, գրականությունից և զանգվածային լրատվությունից օգտվելը և աշխատելը:

Վերը սահմանված տույժի միջոցները կիրառվում են ներքին կանոնակարգով նախատեսված դեպքերում և կարգով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել