Պետը մաքրություն կատարելու հարցի շուրջ վիճաբանել է շարքային Լևոնի հետ

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Վահե Հ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ծառայելով ՀՀ ՊՆ թիվ X զորամասում որպես 1-ին գումարտակի ծանր զենքի դասակի հրամանատար, կոչումով ավագ լեյտենանտ, հանդիսանալով պետ` 2012թ. դեկտեմբերի 10-ին` ժամը 19:30-ի սահմաններում, զորամասի 13-րդ մոտոհրաձգային վաշտի զորանոցում անցել է իր պաշտոնեական լիազորությունների սահմանը և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, այն է` իր անձի թվացյալ գերակայությունն ի ցույց դնելու և որպես պետ ինքնահաստատվելու նպատակով մաքրության աշխատանքների կատարման շուրջ վիճաբանել է իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող նույն վաշտի 3-րդ դասակի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Լևոն Հ.-ի հետ և բռնություն գործադրելով նրա նկատմամբ, այն է` ուժգին քաշել է վերջինիս օձիքից դեպի ներքև ուղղությամբ, ինչի հետևանքով Լևոն Հ.-ն դեմքով հարվածել է մահճակալի երկաթյա ձողին, դրա հետևանքով էլ Լ. Հակոբյանին պատճառվել է քթի մեջքի արյունազեղման, ձախ ստորին կոպի շրջանի արյունահավաքի, քթոսկրերի տեղաշարժող կոտրվածքի ձևով առողջության միջին վնաս, առողջության տևական քայքայումով, որը դիտվում է որպես էական վնաս:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել