Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննութայն է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Ալիսա Մ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, իր կամքով սեռական հարաբերության մեջ է մտել ԼՄ Կրուգլայա-Շիշկա գյուղի բնակիչ Ա. Ավագյանի հետ, սակայն մտավախություն ունենալով, որ նշված հարաբերության մասին կարող են տեղեկանալ համագյուղացիները, հետագա ասեկոսեներից խուսափելու համար գիտակցելով, որ տրամադրված տեղեկատվությունը կեղծ է, 2012թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 07։00-ին, ոստիկանութան Տաշիրի բաժնում հաղորդում է տվել Ա. Ավագյանի կողմից դանակի գործադրման սպառնալիքով իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալու՝ իրեն բռնաբարելու վերաբերյալ՝ կատարելով սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր հանցագործության մեջ մեղադրելով։
Ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստոորագրություն չհեռանալոու մասին:
Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի՝ հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է:
Նույն արարքը, որը՝զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net