Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում եղբայրներ Մխիթար և Մհեր Գ.-երի և Տիգրան Մ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Մխիթար Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1000 ՀՀ դրամ վերցրած պարտքը պահանջելու նպատակով մի խումբ անձանցով հարազատ եղբոր` Մհեր Գ.-ի հետ, վիճաբանել են համածառայակից Տիգրան Մ.-ի հետ, որի ընթացքում քաշքշել, հայհոյանքներ են տվել և բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ` ստորացնելով Տիգրան Մ.-ի պատիվն ու արժանապատվությունը:
Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net