Կտակ…

Ինչպես գիտենք, քաղաքացին իրավունք ունի որոշել իր ունեցվածքի ճակատագիրը կտակի միջոցով:

Կտակը կազմվում է գրավոր, գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է կտակի անվավերության:

Նշենք, որ կտակարարն իրավունք ունի կտակ կազմելուց հետո ցանկացած ժամանակ վերացնել, փոփոխել կամ լրացնել իր կտակը, ընդ որում նա պարտավոր չէ նշել կտակը վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու պատճառները:
Կտակարարն իրավունք ունի նոր կտակի միջոցով`
1) ամբողջությամբ վերացնել նախկին կտակը.
2) փոփոխել նախկին կտակը դրանում պարունակվող առանձին կտակային կարգադրությունները վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու կամ կտակը նոր կարգադրություններով լրացնելու միջոցով:

Ավելի ուշ արված և նախորդ կտակի կամ դրա առանձին կարգադրությունները վերացնելու մասին ուղղակի նշումներ չպարունակող կտակը նախկին կտակը վերացնում է իրեն հակասող մասով:

Կտակը վերացնող կամ փոփոխող ավելի ուշ կտակն անվավեր ճանաչվելու դեպքում վավեր է համարվում նախկինում կազմված կտակը:

Հետագա կտակով ամբողջովին կամ մասնակիորեն վերացված կտակը չի վերականգնվում, եթե կտակարարն ամբողջությամբ կամ համապատասխան մասով վերացրել է նաև հետագա կտակը:

Կտակը վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու մասին հայտարարությունը պետք է արվի կտակ կազմելու համար` օրենքով սահմանված ձևով:

Քաղաքացին պարտավոր չէ որևէ մեկին տեղեկացնել կտակ անելու, այն փոփոխելու կամ վերացնելու մասին:

Կտակը վավերացնում է նոտարը նոտարիատի մասին օրենքով սահմանված կարգով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել