Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Քրիստինե Պ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Երևան քաղաքի Խորենացի փողոցի թիվ X հասցեում գործող «Վաղարշ և որդիներ» ՍՊ րնկերությունից վարձակալած տարածքում գրավատան գործունեություն իրականացնող «Կրեդիտ Լայն» ՍՊԸ տնօրենը, միաժամանակ Մաշտոցի պողոտայի 15 հասցեում գտնվող «Ֆրեշ» ՍՊԸ տարածքում փաստացի իրականացնելով տարադրամի փոխանակման գործունեություն, առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, խաբեությամբ՝ հաջողակ գործարարի տպավորություն ստեղծելով՝ մատչելի գնով արտարժույթ, ոսկյա զարդեր, ադամանդե քարեր գնելու, դրանք վերավաճառելու, վարկային գործունեություն ծավալելու համար կազմակերպություն հիմնադրելու համար գումարներ ներդնելու պատրվակով նշված գործարքներից խոշոր շահույթ ակնկալող քաղաքացիների վստահությունր չարաշահելով` 2010թ. հուլիսից մինչև 2011թ. հուլիս ամիսն րնկած ժամանակահատվածում խաբեությամբ վերջիններից մաս-մաս, տարբեր օրերին, հափշտակել է ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափերի՝ 592.189.950 ՀՀ դրամին համարժեք՝ 1.532.100 ԱՍՆ դոլար, 30.000 ԵՎՐՈ և 6.880.000 ՀՀ դրամ գումարներ։
Մեղադրյալ նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացվում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net