– Նոտարական գործողությունների կատարման մերժման հիմքերի առկայության դեպքում դիմողի պահանջով նոտարը կայացնում է մերժման գրավոր որոշում, որում նշվում են մերժման իրավական հիմքերը, ինչպես նաև բողոքարկման կարգը:
Նոտարական գործողության մերժման մասին որոշման մեկ օրինակը հանձնվում է նոտարական գործողությունների կատարման համար դիմած անձանց:
Նշենք, որ նոտարական գործողության մերժման մասին նոտարը որոշում է կայացնում ոչ ուշ, քան նրան դիմելու օրը, իսկ նոտարական գործողության հետաձգման կամ կասեցման դեպքում՝ դրա ժամկետի ավարտի օրը:
Կենտրոն տարածքի նոտար
Հասմիկ Հարությունյան
«Պարզաբանում է նոտարը» խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը:
Աղբյուր՝ Իրավաբան.net