Քննիչի կողմից մեղադրյալի հետախուզում կարող է հայտարարվել ինչպես գործով նախաքննության կատարման ժամանակ, այնպես էլ քրեական գործով վարույթը կասեցնելու հետ միաժամանակ:
Եթե մեղադրյալի գտնվելու վայրը պարզ չէ կամ մեղադրյալը թաքնվում է քննությունից, քննիչը` իր որոշմամբ, հետախուզում կատարելը հանձնարարում է հետաքննության մարմիններին:
Մեղադրյալի հետախուզումը նրա գտնվելու տեղի բացահայտումն է, մեղադրյալին ձերբակալելը և վարույթն իրականացնող մարմնի տրամադրությանը հանձնելն է:
Քննիչի որոշման հիման վրա, օրենքով սահմանված կարգով, հետախուզվող մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել խափանման միջոց:
Աղբյուր՝ Իրավաբան.net