62 նոր դեպք, 32 առողջացած․ կորոնավիրուսի վերջին տվյալները

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44875 դեպք, որոնցից.

  • 40121-ն` առողջացած,
  • 900-ը` մահվան ելքով, (նոր դեպքերը 3-ն են)
  • 3549 այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 275ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 21 9177 թեստավորում։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 62 նոր դեպք և 32 առողջացած, կատարվել է 1038 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 65 (կին) և 50 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել