Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 20-ին, ժամը 16.30-ին, ոստիկանություն է ներկայացել 1990 թ. ծնված Էմիլ Հ.-ն, որը 2012 թ. նոյեմբերի 30-ից, ՌԴ Կրասնոդարի մարզի Տուապսե քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով` դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը:
Ոստիկանության փոխանցմամբ` Էմիլ Հ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Աղբյուրը` Իրավաբան.net