Ամուսինների դաժան վերաբերմունքը մորը և տատիկին նկատմամբ

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Գուրգեն Գ.-ի և Սյուզաննա Գ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Գուրգեն Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կնոջ` Սյուզաննա Գ.-ի հետ խմբի կազմում տան հետ կապված և կենցաղային հարցերով 01.02.2012թ. մինչև 11.06.2012թ. ընկած ժամանակահատվածում ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանքներ պատճառելով` խոշտանգել են Գուրգեն Գ.-ից նյութական և այլ հարազատական կախվածության մեջ գտնվող վերջինիս մորը` Անիտա (անունը փոխված է) և տատիկին` Նելլիին (անունը փոխված է):

Գործում որպես իրեղեն ապացույց ճանաչվել է անձնագիրը և լազերային սկավառակը:

Որպես խափանման միջոց գործով մեղադրյալ Գորգեն Գ.-ի նկատմամբ ընտրվել է կալանավորում, իսկ Սյուզաննա ֆ.-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել