Տեսնես աշխարհի էլ որ երկրում է առողջապահության նախարարը արձանագրել 877 մահ կորոնավիրուսից, 267 մահ այլ պատճառով և այդ պայմաններում մեկնել արձակուրդ․ Մարուքյան

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տեսնես աշխարհի էլ որ երկրում է առողջապահության նախարարը արձանագրել 877 մահ կորոնավիրուսից, 267 մահ այլ պատճառով, սակայն կրկին կորոնավիրուսով պայմանավորված և այդ պայմաններում մեկնել արձակուրդ: Այսինքն արձանագրել 1044 մահ, դեռևս չհաղթահարել համավարակը ու գնալ արձակուրդ…

Դուք ամեն օր պնդեք, որ Աժ Քննիչ հանձնաժողովը ժամանակավրեպ է…»։

Հիշեցնենք, որ այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.

«Արձակուրդը սկսում ենք լեռնագնացությամբ»։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 25-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ:

2. Արսեն Թորոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել