Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Դավիթ Փ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հուլիս ամսվա ընթացքում, համացանցից՝ հիմնականում «V կոնտակտե» սոցիալական կայքից իրեն պատկանող անձնական օգտագործման «hp Probook 45 10» մոդելի դյուրակիր համակարգչի մեջ ներբեռնել և նույն համակարգչի համակարգչային համակարգում պահպանել է, ինչպես նաև համակարգչային տվյալների պահպանման համակարգ հանդիսացող անձնական օգտագործման «Նոկիա ե 52» մոդելի բջջային հեռախոսի մեջ ներբեռնել և պահպանել է մանկական պոռնոգրաֆիա ներկայացնող թվով 479 ֆիլմեր, նկարներ և մանկական պոռնոգրաֆիա ներկայացնող թվով 9 մուլտեր, այնուհետև դրանից գայթակղված, մանկահասակ՝ 8-12 տարեկան երեխաների հետ սեռական հարաբերություններ ունենալու, իր կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու և մանկահասակների ներգրավմամբ մանկական պոռնոգրաֆիայի սյուժեներով նկարահանումներ կատարելու դիտավորությամբ, քողարկելով իր ինքնությունն ու համացանցի «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքում գրանցված լինելով Նարեկ Համբարձումյան պայմանական անվամբ, 2012թ. օգոստոսի 18-ին ծանոթացել է հիշյալ սոցիալական կայքում որպես 8-ամյա գրանցված, 2004թ. մարտի 23-ին ծնված մանկահասակ Քրիստինայի (անունը փոխված է) հետ։ Վարելով էլեկտրոնային նամակագրություն, վերջինիս մոտ հետաքրքրություն և շահագրգռվածություն առաջացնելու նպատակով, խաբեությամբ ներկայանալով որպես մանկական ֆլմերի նկարահանմամբ գբաղվող անձ, խոստացել է վարձատրության դիմաց նկարահանել հատուկ ֆիլմերում և սերիալներում, գայթակղելով, որ այդպիսով երեխան սեփական վաստակով գեղեցիկ հագուստներ և քաղցրավենիք գնելու հնարավորություն կունենա։
Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով 2012թ. օգոստոսի 18-22–ն ընկած ժամանակահատվածում, էլեկտրոնային նամակագրություն վարելու և հոգեբանական հնարքներ կիրառելու եղանակով, փորձել է ներազդել Քրիստինայի վրա, նրան դարձնել ենթարկվող և կառավարելի, որի ընթացքում փորձելով կատարել ինտելեկտուալ անառակաբարո գործողություններ ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ` խոսել է տղամարդու և մանկահասակ աղջիկ երեխայի միջև հնարավոր սեռական հարաբերությունների, այդ ընթացքում հաճույք ստանալու, դրանց եղանակների, այդ թվում խաթարված ձևերի, սեռական օրգանների նշանակության մասին և համոզել այդ ամենը զգալու և փորձելու համար իր հետ ունենալ սեռական հարաբերություններ, հետագայում նրա մասնակցությամբ ֆիլմերում նման սյուժեներով տեսարաններ նկարահանելու ակնկալիքով՝ փորձել է ներգրավվել երեխային պոռնկության և պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն։ Սակայն Դավիթ Փ.-ի հանցանքն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Քրիստինան իր նամակագրության և առաջարկի մասին ի սկզբանե տեղեկացրել է մորը, որը հանցավորի ինքնությունը բացահայտելու և պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու նպատակով, հանդես գալով աղջկա անունից շարունակել է վարել նամակագրությունը, միաժամանակ այդ մասին հաղորդում է տվել ոստիկանություն։
Դավիթ Փ.-ը վստահ լինելով, որ կարողացել է համոզել Քրիստինային գալ հանդիպման՝ խաթարված ձևով իր հետ սեռական հարաբերաթյուն ունենալու և այղ ամենը տեսագրելու նպատակով, 2012թ. օգոստոսի 22-ին գնացել է ժամադրության վայր, որտեղ բոնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։
Այսպիսով, Դավիթ Փ.-ը համկարգչային համակարգում և համակարգչային համակարգ հանդիսացող «Նոկիա Ե 52» բջջային հեռախոսում պահպանել է մանկական պոռնոգրաֆիա, ինչպես նաև փորձել է ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ կատարել անառակաբարո գործողություններ, փորձել է երեխային ներգրավել պոռնկության և պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցանքներն ավարտին հասցնել` չիմանալով, որ նամակագրաթյունը վարում է այլ անձի հետ և չի կարողացել հանդիպել 8 ամյա Քրիստինայի հետ, նրա հետ ունենալ խաթարված ձևի սեռական հարաբերություններ և այդ ամենը տեսանկարահանել, քանի որ բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, այսինքն կատարել է հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 2-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասով և 34– 166-րդ հոդվածի 1-ին մասով։
Որպես խափանման միջոց մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանավորում, իսկ դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Երևան քաղաքի դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net