Ոչ կյանքի ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովագրողն իրավունք ունի ուսումնասիրելու և զննելու ապահովագրական օբյեկտը, իսկ անհրաժեշտության դեպքում` նշանակելու փորձաքննություն` դրա իրական (շուկայական) արժեքը պարզելու համար:
Փորձաքննությունն իրականացվում է ապահովագրության պայմանագրում շահագրգռվածություն չունեցող անձի կողմից նշանակված փորձագետի կամ կողմերից յուրաքանչյուրի նշանակած փորձագետների կողմից:
Ապահովագրական օբյեկտի վերաբերյալ փորձագետիեզրակացությունը պարտադիր ուժ չունի կողմերի համար, եթե ակնհայտ է, որ այն չի համապատասխանում դրա իրական (շուկայական) արժեքին:
Աղբյուրը` Իրավաբան.net