Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Գոռ Ե.-ի և Հրանտ Բ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Այսպես, Գոռ Ե.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով Երևան քաղաքի բնակիչ Հրանտ Բ.-ի հետ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` դիտավորությամբ թեթև վնասվածք պատճառելով բացահայտ առևանգել է Ագարակ քաղաքի բնակիչ Սուրենին (անունը փոխված է):
Գործով երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Գործով մեղադրանքը պաշտպանվում է Սյունիքի մարզի դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net