Ժանետայի և Հերմինեի արտաքին նմանությունների մասին. 2013թ-ի ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում փորձել է քվերակել Ժանետայի փոխարեն

Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Հերմինե Հ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ-ի փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում, Արարատի մարզի Նորաշեն գյուղում տեղակայված թիվ 17/31 ընտրատեղամասում, ժամը 17:00-ի սահմաններում նույն գյուղի բնակչուհի Ժանետա Գ.-ից վերցնելով անձնագիրը, առանց վերջինիս գիտության, նրա անձնագրով մտնելով ընտրատեղամաս, ընտրական հանձնաժողովի անդամին հայտնելով, որ իբր արդեն գրանցված է ընտրացուցակներում` նրանից ստացել է ծրար և քվեաթերթիկ, որտեղ համապատասխան նշում անելուց հետո փորձել է քվեաթերթիկը քվեատուփ նետելու միջոցով քվեարկել ժանետա Գ.-ի փոխարեն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ նրա գործողությունները կանխել են ընտրական հանձնաժողովի անդամների կողմից:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Գործով մեղադրանքը պաշտպանվում է Արարատի մարզի դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել