Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Ռոբերտ Մ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. դեկտեմբերի 4-ից իր ` Ավան, Աճառյան փողոցոմ գտնվող բնակարան հյուրընկալած Շուրիկ Ա.-ի կողմից դեկտեմբերի 6-ին բնակարանի ննջասենյակի առաստաղի ջահի ապակե հատվածը անզգուշությամբ կոտրելու առիթով, ալկոհոլային հարաբածության վիճակում, վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում Շուրկին պատկանող ձեռնափայտով հարվածել է նրա գլխին և վայր գցել հատակին: Այնուհետև շարունակելով ալհոհոլի օգտագործումը դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը վերհիշելով Շուրիկի կողմից իր գույքը վնասելու հանգամանքը, հարբած վիճակում բնակարանում գտնվող գլանաձև փայտով ևս 2,3 անգամ հարվածել է հատակին նստած Շուրիկի գլխին, հետո դարձյալ շարունակել է բազմաթիվ անգամ հարվածել նրա գլխին և ապօրինաբար նրան դիտավորությամբ զրկել կյանքից:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Գործով մեղադրանքը պաշտպանվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net