Խոշտանգում

Խոշտանգումը՝ ցանկացած այնպիսի գործողությունը, որի միջոցով դիտավորյալ կերպով անձին պատճառվում է ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք, եթե դա չի առաջացրել քրեական օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածներով նախատեսված հետևանքներ(դիտավորությամբ առողջության ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառել)՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նույն գործողությունները, որոնք կատարվել են՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ,
3) անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաև առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ,
4) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
5) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
6) առանձին դաժանությամբ,
7) ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել