Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Վարուժան Մանուկյանի:
Վարաժ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա երկու և ավելի անձանց սպանության դիտավորությամբ դանակով հարվածել է Դավիթ Օհանյանին և Հակոբ Բուդաղյանին, որի արդյունքում Դ. Օհանյանը կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի ծակած-կտրած թափանցող վերքի ձևով ստացած մարմնական վնասվածքից մահացել է, իսկ Հ. Բուդաղյանը` լայնաձիգ աղու, ստածանու վնասումով և ներքին արյունահոսության ձևով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժշկական միջամտությամբ, Վարաժ Մանուկյանի կամքից անկախ հանգամանքներում չի մահացել:
Նշենք, որ նման դեպքում մեղադրանք է առաջադրվում ոչ թե սպանության և սպանության փորձի համար, այլ երկու և ավելի անձանց սպանության փորձի համար, թեկուզև նրանցից մեկը մահացել է:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net