Անվտանգության գոտին ամրակապելու պարտականությունը կրում է ոչ միայն տրանսպորտային միջոցի վարորդը, այլ նաև ուղևորը: Սակայն այդ պարտականությունը չկատարելու համար պատասխատվությունը կրում է վարորդը:
ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը սահմանում է, որ «Օրենքով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցների անվտանգության գոտիները չամրակապած կամ սաղավարտը չկոճկած վիճակում կամ առանց սաղավարտի տրանսպորտային միջոցներ վարելը, ինչպես նաև անվտանգության գոտիները չամրակապած կամ սաղավարտը չկոճկած կամ առանց սաղավարտի ուղևոր փոխադրելը առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի (հինգ հազար ՀՀ դրամի) չափով»:
Աղբյուրը` Իրավաբան.net