Նաթելլա Ալավերդյանը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Ղևոնդ Հակոբյանի /երրորդ անձ` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով/ և հայտնել, որ ինքը օրինական կարգով ամուսնացել է պատասխանող Ղևոնդ Հակոբյանի հետ, և իրենք համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երկու երեխա` Սարգիս և Սյուզաննա Ղևոնդի Հակոբյաններին: Ընտանեկան անախորժությունների պատճառով պատասխանող Հակոբ Ղևոնդյանը հեռացել է տնից։ Երեխաները փաստացի մնացել են մոր` Նաթելլա Ալավերդյանի խնամքին։
Հայցվորը խնդրել է իր երեխաների` Սարգիս և Սյուզաննա Հակոբյանների բնակության վայրը որոշել իր բնակության վայրը` իր բնակարանի նկատմամբ սահմանել Սարգիս և Սյուզաննա Հակոբյանների բնակելի տարածության /ապրելու/ իրավունքը, ինչպես նաև Ղևոնդ Հակոբյանից հօգուտ իրենց անչափահաս երեխաների բռնագանձել ալիմենտ կայուն դրամական գումարով։
Դատարանը, հաշվի առնելով, որ կողմերը համատեղ չեն ապրում, իսկ երեխաները գտնվում են մոր խնամքին, գտել է, որ պատասխանողից հօգուտ իր անչափահաս երեխաների պետք է բռնագանձել ալիմենտ կայուն դրամական գումարով` յուրաքանչյուր երեխայի համար ամսական 25.000 ՀՀ դրամի չափով:
Անդրադառնալով հայցադիմումի մյուս` երեխաների բնակության վայրը որոշելու պահանջին,, նախ նշենք, որ համաձայն «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի համաձայն` բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք` անկախ իր բնակության վայրից։
Դատարանն այս առումով նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության, ուստի սույն քաղաքացիական գործի վարույթը` անչափահաս Սարգիս և Սյուզաննա Հակոբյանների բնակության վայրը որոշելու և բնակելի տարածության իրավունքի ճանաչման պահանջների մասով, ենթակա է կարճման, քանի որ այդ հարցերի շուրջ կողմերի միջև վեճ չկա, այն պարագայում, երբ վեճի առկայությունը նման պահանջները դատարանի կողմից քննելու համար ՀՀ Ընտանեկան օրենսգրքով սահմանված պարտադիր պայման է։
Աղբյուրը` Իրավաբան.net