Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը Ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով իր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ կրած տարածքային կերուստներին։
3-րդ նախագահի կարծիքով՝ կորուստներ չեն եղել։
«Ուզում եմ ասել, որ Հայաստանը տարածքային կորուստներ չի ունեցել, էդ որտե՞ղ ա ունեցել։ Ընդհակառակը, ՀՀ բոլոր 3 նախագահների օրոք Հայաստանը ունեցել է ձեռքբերումներ»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ 2016-ի ապրիլին Սերժ Սարգսյանը «Բլումբերգ»-ին տված հարցազրույցում ասաց, որ «հայկական կողմը մարտերի ընթացքում որոշ տարածքներ է կորցրել», «շատ փոքր հատված» շփման գծի հյուսիսում և հարավում, որոնք չունեին «ռազմավարական կարևորություն» հայկական զինված ուժերի համար, որոնք չեն փորձել հետ բերել դրանք՝ «նոր զոհերից խուսափելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում