Սերժ Սարգսյանը՝ «Հարսնաքարում» ասուլիս հրավիրելու և այդ տեղում կատարված ողբերգության մասին

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն իր պաշտոնաթողությունից հետո առաջին մամուլի ասուլիսը հրավիրել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում»։ Նա խոսքում է 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին։

Լրագրողները հարց հնչեցրին այն մասին, թե ինչու՞ է ասուլիսը կազմակերպվել հենց այդ վայրում՝ հաշվի առնելով նաև տարիներ առաջ այդ համալիրում տեղի ունեցած ողբերգությունը։

Սերժ Սարգսյանն իր խոսքում նշեց, որ մի քանի տարի է, ինչ «Հարսնաքարում» ծնունդներ, հարսանիքներ են անցկացվում, և եթե ողբերգական դեպք էր տեղի ունեցել այդտեղ, ի՞նչ է, պետք է փակվեր համալիրը։

Հիշեցնենք, որ 2012 թվականի հունիսի 17-ին ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել ռազմական մի քանի բժիշկներ, այդ թվում ՊՆ կայազորային հիվանդանոցի ԼՕՌ բաժանմունքի վարիչ Վահե Ավետյանը: Նա գլխի ծանր վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, նրան մի քանի ժամ շարունակ նյարդավիրաբուժական վիրահատության էին ենթարկել: Հուլիսի 29-ին Վահե Ավետյանը մահացել էր:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել