Պարզաբանում՝ Արսեն Թորոսյանին կալանավորելու համար Արթուր Դավթյանի միջնորդության լուրերի մասին

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանը պարզաբանում է տարածել, որում ասվում է․

«lurer.com լրատվական կայքը երեկ երեկոյան մի նյութ էր հրապարակել որտեղ, առանց որևէ աղբյուրի հղում կատարելու նշել էր, թե «…կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից վեր հանված առերևույթ իրավախախտումները հիմք ընդունելով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդել է կալանավորել Արսեն Թորոսյանին, և այդ հարցը քննարկել է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն վերջինս Թորոսյանին ձերբակալելու «դաբրոն» չի տվել»:

Նշվածը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը. նման որևէ հարց չկա, նման որևէ քննարկում ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ վարչապետի հետ չի ունեցել և չէր կարող ունենալ:

Նախ՝ որովհետև ՀՀ գլխավոր դատախազը և առհասարակ դատախազությունը քրեական հետապնդում հարուցելից ոչ թե ինչ-որ «դաբրոներով» է առաջնորդվում, այլ քրեական գործերով ձեռք բերված փաստական տվյալների, ապացույցների բավարարության գործով:

Եվ երկրորդ՝ հրապարակման մեջ նշված տվյալների առթիվ քննվող քրեական գործ չկա, իսկ անձի նկատմամբ խափանման միջոց կարող է կիրառվել միայն քրեական գործի շրջանակներում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել