Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օգոստոսի 22-23-ին օդի ջերմաստիճանը կնվազի 11-13 աստիճանով, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ»։
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից առավել մանրամասն հայտնում են, որ Երևան քաղաքում՝ օգոստոսի 19-ի ցերեկը, 20-21-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օգոստոսի 22-23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:
Հանրապետության տարածքում՝
Oգոստոսի 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օգոստոսի 21-ին երեկոյան հյուսիսային շրջաններում, 22-23-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-21-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, 22-23-ին կնվազի 11-13 աստիճանով: