Սերժ Սարգսյանը խնդրեց նախ մեկ րոպե լռությամբ հարգել Քառօրյա պատերազմի հերոսների հիշատակը

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 19-ին, իր պաշտոնանկությունից հետո առաջին անգամ հանդես է գալիս ասուլիսով։

Նա խոսելու է Ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով:

Նախքան ասուլիսին անցնելը, նա լրագրողներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Քառօրյա պատերազմի հերոսների հիշատակը։

«Հիշենք Ադամ Սահակյանին և Գևորգ Վարդանյանին, այսօր նրանց ծննդյան օրն է։ Փառք նրանց և մեր երախտագիտությունը նրանց ծնողներին, հարազատներին, մերձավորներին և բոլոր նրանց, որոնք այսօր հիշում և իրենց հարգանքի տուրքն են մատուցում»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել