Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է.
«Առավոտից ինձ բազմաթիվ մարդիկ տարբեր լրատվականների հղումներ են ուղարկում քաղաքապետ Հայկ Մարությանի հնարավոր հրաժարականի և հնարավոր նոր թեկնածուի մասին։
Պաշտոնապես հայտարարում եմ,որ խմբակցությունում նման հարց չի քննարկվել և քաղաքապետը ուղղակի արձակուրդում է։
Իսկ բոլոր նման հույս ունեցողներին ասում եմ այլ բան երազեք»։