Սուրենավանի գյուղապետը պատահարի հետևանքով երեկ մահացել է

Մարտի 19-ին, ժամը 22.00-ին, 1962 թ. ծնված Վարդգես Ղազարյանի վարած «ՎԱԶ-21703-118-01» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 30-րդ կմ-ին` Շահումյան գյուղի հատվածում, շրջվել է:

Պատահարի հետևանքով Վ. Ղազարյանը տեղում մահացել է: Ոստիկանության փոխանցմամբ` կատարվում է քննություն:

Վարդգես Ղազարյանն Արարատի մարզի Սուրենավան գյուղի գյուղապետն էր: Իրավաբան.net-ի այս տեղեկությունը ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից հաստատեցին:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել