Սպառնացել է Գագիկ Շամշյանին

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ռուստամ Ս.-ի:

Վերջինսի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Թաիրով 14 հասցեում տեղակայված ՀՀ ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի հատուկ պահպանվող տարածքում ինքնությունը չպարզված ևս մեկ անձի հետ, խոչընդոտել են այդ ժամանակ նշված տարածքում լրագրող Գ.Շամշյանի կողմից իր մասնագիտական օրինական գործունեությունը իրականացնելուն, որի ընթացքում Գ.Շամշյանի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք են տվել:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 164-դ հոդվածի՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով`պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել