Մարտի 19-ին, ժամը 12.51-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպան ինել` նետվելով Երևանի Մ. Ավետիսյան փողոցի թիվ 17 ա շենքի 4-րդ հարկից:
ԱԻՆ-ի փոխանցմամբ` դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում:
Հրշեջ-փրկարարները կանխել են 12-րդ բնակարանի բնակիչ` 1926 թ. ծնված Ս. Գևորգյանի ինքնասպանության փորձը:
Աղբյուրը` Իրավաբան.net