«Անցյալի հետ հարցերը պետք է ավարտել». Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին:

Նախագահի գրասենյակից հայտնում են, որ ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ ՀՀ երրորդ նախագահը լրագրողներին խոստացել էր արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո հրավիրել մամուլի ասուլիս և առաջին հանդիպման ժամանակ պատասխանել ապրիլյան իրադարձությունների հետ կապված բոլոր հարցերին:

«Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մեր երկրում անընդհատ երկարաձգվող արտակարգ դրությունը, սակայն, անհնարին դարձրեց նման ձևաչափով մամուլի ասուլիսի կազմակերպումը, ինչի պատճառով ընտրվեց կարճ տեսանյութերի ձևաչափը։

Այն չի փոխարինելու նախատեսվող ավանդական մամուլի ասուլիսներին, այլ ընդամենն առկա իրավիճակում նախորդելու է դրանց», – նշել են նախագահի գրասենյակից։
Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ափսոսում է, որ համավարակի դեմ ձախողած պայքարը ու որպես հետևանք արտակարգ դրության անընդհատ երկարաձգումը հնարավորություն չեն տալիս կատարելու իր խոստումը։

«Բայց անցյալի հետ հարցերը պետք է ավարտել», – ասել է Սերժ Սարգսյանը։

Նա ընդգծել է՝ միանշանակ է, որ չի կարող լինել վերադարձ անցյալին։

«Բայց նույնքան էլ միանշանակ է, որ առանց անցյալը ճիշտ պատկերացնելու անհնար է հասնել լավ ապագայի։ Չի կարող Հայաստանի պատմությունը, նորանկախ Հայաստանի պատմությունը սկսվել 2018 թվականի ապրիլից», – ասել է նա։

ՀՀ երրորդ նախագահը հայտարարել է ՝ պետք է համախմբել բոլոր կարող ուժերին ու շարժվել առաջ։

https://www.facebook.com/3rdPresidentofRA/videos/293141301902911

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել