Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Գևորգ Գ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անչափահասների միջև անձնական փոխհարաբերությունների շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում՝ պաշտպանվելով իրեն ծեծի ենթարկող անչափահասներ Հ.Արևշատյանի, Ա.Նավասարդյանի, Վ.Տեր-Վարդանյանի, Է.Ավդալյանի և մի քանի այլ մասնակիցների հարվածներից, իր մոտ եղած դանակով հարվածել է անչափահասներ Ա.Նավասարդյանին և Հ. Արևշատյանին։ Ա.Նավասարդյանի առողջությանը պատճառել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, Հ.Արևշատյանի առողջությանը` միջին ծանրության վնաս։
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:
Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի` մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net