Տիեզերագնացները համարվում են տիեզերք ուղարկված մարդկության սուրհանդակներ` համաձայն Տիեզերքի մասին 1967թ. պայմանագրի և Տիեզերագնացներին փրկելու մասին 1968թ. համաձայնագրի:
Տիեզերագնացներն իրավունք ունեն ստանալու վերոնշյալ պայմանագրերի կողմ հանդիսացող պետությունների օգնությունը` վթարի, աղետի կամ այլ պետության տարածքում կամ բաց ծովում հարկադիր վայրէջքի դեպքերում: Հարկադիր վայրէջքի դեպքերում պետք է ապահովվի տիեզերագնացների անվտանգությունը, և նրանք անհապաղ պետք է վերադարձվեն իրենց գրանցման պետությանը:
Տիեզերագնացները պետք է միմյանց օգնություն ցուցաբերեն տիեզերքում և երկնային այլ մարմիններում: Տիեզերագնացների գրանցման պետությունը տիեզերական օբյեկտի նկատմամբ պահպանում է իր իրավասությունը և հսկողությունը տիեզերքում գտնվելու ընթացքում:
Տիեզերագնացները իրավունք ունեն ազատորեն տեղաշարժվելու Լուսնի և երկնային այլ օբյեկտների մակերեսով:
Աղբյուրը` Իրավաբան.net