Երևանում Չեխիայի դեսպանատունը վերսկսել է վիզաների տրամադրման գործընթացը

COVID-19-ով պայմանավորված փակված լինելուց հետո Երևանում Չեխիայի դեսպանատունը հայտնում է, որ վիզաների վարչությունը օգոստոսի 3-ից մասնակիորեն վերսկսել է իր աշխատանքը։

2020թ. օգոստոսի 1-ից Երևանում Չեխիայի դեսպանատունը մասնակիորեն վերսկսել է քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը։

«Հայցում ենք քաղաքացիների աջակցությունը Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակում աշխատելու գործում։ Մասնավորապես, խնդրում ենք դեսպանություն այցելելիս հետևել հակահամաճարակային կանոններին, մասնավորապես ՝ վիզայի դիմողները պարտավոր են կրել դիմակներ, օգտագործել ախտահանիչ միջոցներ, պահպանել առնվազն 2 մետր սոցիալական հեռավորություն։

Միաժամանակ դեսպանության շենքում գտնվողների թվի սահմանափակում կլինի։

Արտակարգ դրության պայմաններում աշխատելիս Երևանում Չեխիայի դեսպանատունը կարող է ընդունել առավելագույնը շաբաթական 5 շենգեն և 12 երկարաժամկետ վիզայի դիմում»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել