Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է: Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում է Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Հայտնի չէ, թե ինչի համար է մեղադրվում Ռոբերտ Նազարյանը։ ՀՔԾ-ն առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա:
Գործով ձերբակալվածներ այժմ չկան։