Նիկոլ Փաշինյանը՝ հանրակրթության պետական չափորոշիչների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 6-ի կառավարության նիստին խոսեց հանրակրթության պետական չափորոշիչների մասին՝ նշելով, որ դրանք բխում են կառավարության ռազմավարությունից։

Նա նշեց, որ իր մանսակցությամբ քննարկումներ կլինեն առարկայական չափորոշիչների վերաբերյալ։

Վարչապետը նշել է, որ ռազմավարական պատկերացումները բխում են Հայաստանի Հանրապետության պետական, ազգային շահերից, ՀՀ քաղաքացիների ու յուրաքանչյուր անհատի շահերից: «Սա ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռազմավարություն է, և որևէ մի բան մեզ չի շեղելու ուժեղ պետություն և Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությամբ սահմանված Հայոց պետականության հավիտենության հայեցակարգը հենց այսօրվանից կյանքի կոչելուց, և հանրակրթության չափորոշիչն այս իմաստով ունի կարևորագույն և առանցքային նշանակություն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել