Լեզուն պետք է լինի ինքնատիպ և յուրօրինակ

Երկար ժամանակ ֆրանսերենը` որպես լեզու, գործածվում էր Եվրոպայի արիստոկրատ հասարակության կողմից, և ֆրանսերեն խոսել կարողանում էին միայն բարձր խավի ներկայացուցիչները: Ժամանակի ընթացքում ֆրանսերենը` որպես միջազգային լեզու, իր տեղը զիջեց անգլերենին: Չնայած դրան` այսօր էլ Ֆրանսիայի պետական լեզուն շարունակում է հարազատ մնալ շուրջ 130 միլիոն մարդկանց համար, որոնցից ոչ բոլորն են Ֆրանսիայի բնակիչներ:

Թեև հայերենը չի համարվել միջազգային լեզու, բայց այն իր հարուստ բառապաշարով և ճոխությամբ չի զիջում ֆրանսերենին: Ավելին, այն ամենաինքնատիպ և յուրօրինակ լեզուներից է:

Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է:

Հայաստանի Հանրապետությունը նպաստում է ժամանակակից գրական հայերենի կանոնարկմանը, բառակերտման, տերմինաբանության (եզրաբանության), ուղղագրության, ուղղախոսության, տառադարձության և կետադրության կանոնարկման սկզբունքների մշակմանը:

Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր սահմաններից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվիպահպանմանը և տարածմանը:

Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը:

Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում երաշխավորում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել