Պարտադիր նախնական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի ընդունելը, ինչպես նաև պարտադիր պարբերական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի թույլատրելն առաջացնում է տուգանքի նշանակում` 40 000-ից մինչև 50 000 ՀՀ դրամի չափով:
Նույն արարքը կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում՝ 80 000 ՀՀ դրամից մինչև 100 000 ՀՀ դրամի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net