Արևելքը գրում է․
«Տարիներ շարունակ հորդորել ենք ՀՀ իշխանություններին՝ աջակցելու Միջին Արևելքի հայության հայրենադարձության ինքնաբուխ մղմանը:
Լիբանանի տասնյակ հազարանոց համայնքը, որ ամիսներ ի վեր ապրում է շարունակական աղետի պայմանների մեջ, երեկվանից կանգնած է կատարյալ՝ ժողովրդային և հաստատությունների կործանման եզրին: Լիբանահայությանն այս պահին սպառնում են համաճարակը, սովը, անիշխանականությունը․․.:
Կոչ ենք անում ՀՀ նախագահին, վարչապետին և Կաթողիկոսներին, ժամ առաջ սկսելու լիբանանահայության մասսայական հայրենադարձության գործընթաց: Այս պահից սկսած, անտարբերությունը, դանդաղկոտությունը, անգործունեութունը համազոր են հանցագործության։
Լիբանանահայ հայրենադարձ գործարար, հասարակական գործիչ
Սևակ Արծրունի»։