Երեխա է խեղդվել

Մարտի 18-ին, ժամը 13.05-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում երեխան ընկել է դպրոցին հարակից գետը: ԱԻՆ-ի փոխանցմամբ` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, բնակիչները Սրկղունք գետից դուրս են բերել Գլաձոր գյուղի բնակիչ Անուշ Գալստյանին (ծնվ.2009թ.) և տեղափոխել Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն: Երեխան րոպեներ անց, ցավոք, մահացել է:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել