Հենց օրենքն այդ իրավունքը տա, ես առաջինը կնստեմ բուլդուզեր՝ քանդելու․ Հայկ Մարությանը՝ Տարոն Մարգարյանի որոշման ու Մաշտոցի պուրակի մասին

Երևանը շատ և շատ ավելի կանաչ պետք է լինի՝ քան այսօր է։ Այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ օգոստոսի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա խոսեց Մաշտոցի պուրակում կատարվող աշխատանքների համար՝ նշելով, որ ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ ինքը մինչ քաղաքապետ դառնալն էլ պայքարել է պուրակի համար։

«Այնտեղ կար մի սրճարան, որ միշտ կար, որն ուներ կադաստրում գրանցված 277 քմ որպես սեփականություն, որն անձեռնմխելի է և 17 քմ, որպես սեփականություն, կադաստրում էլի գրանցված, որպես տաղավար և դա իր սեփականնությունն է ընդմիշտ և մենք ոչ մի բան չենք կարող անել դրա հետ։ Նույն խնդիրը մենք ունենք նաև օպերայում»,-ասաց քաղաքապետը։

Հայկ Մարությանը նշեց նաև, որ 2018 թվականի մայիսի 16-ին, Տարոն Մարգարյանի կողմից ստորագրվել է մի որոշում, որով մինչ այդ մոտ 386 քմ վարձակալությունը դարձել է 1048 քմ վարձակալություն և այդ վաձակալության հողի մեջ ֆիքսում է արդեն նշված 277 քմ սեփականությունը և 17 քմ-ն՝, որպես սեփական գույք։ Այս որոշումը Հայկ Մարությանը որպես քաղաքապետ չեղյալ է համարել։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել