Իրավաբանների հայկական ասոցիացիան Շվեդիայի կառավարության աջակցությամբ կազմակերպում է «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում Շիրակի, Լոռվա, Սյունիքի մարզերի ավագ դպրոցականների համար ստեղծվում են հակակոռուպցիոն ակումբներ, որտեղ ունկնդիրները ձեռք կբերեն կոռուպցիայի վերաբերյալ տեսական ու գործնական գիտելիքներ:

Ակումբի անդամ դառնալու համար հարկ է լրացնել այս հայտը մինչև օգոստոսի 15-ը։