Իրավաբանների հայկական ասոցիացիան մարտի 23-ին հայտարարություն տարածեց այն մասին, որ հաշվի առնելով՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված, մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը և աշխատանքային հարցերի հետ կապված մի շարք սահմանափակումները, անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրի այն քաղաքացիներին, ովքեր աշխատանքային իրավահարաբերություններից բխող իրենց հարցերը կներկայացնեն կազմակերպությանը:
Քանի որ ստացվող հարցերը ոչ միայն աշխատանքային իրավահարաբերություններին էին վերաբերում, այլը՝ այլ տարբեր ոլորտներին՝ հաշվի առնելով արտակարգ դրությունը, ԻՀԱ-ն աջակցեց մյուս հարցերով դիմող քաղաքացիներին ևս։
Այս շրջանակներում մարտի 16-ից մինչև օրս կառույցի իրավաբանների կողմից քաղաքացիներին ուղղված պատասխաններն արդեն գրեթե 1500 են։
Խորհրդատվություններ տրվել են ոչ միայն ԻՀԱ երևանյան գրասենյակի ուժերով, այլև՝ մարզային գրասենյակների կողմից և կառույցի Վանաձորի, Շիրակի և Սյունիքի մարզի գրասենյակների համակարգողները ևս ներգրավվել են այս աշխատանքում։
Քաղաքացիներից ստացվել են ոչ միայն հարցեր, այլև դժգոհություններ ու առաջարկություններ։ Եթե սկզբնական շրջանում հարցերը վերաբերում էին հիմնականում համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակին, այնուհետ՝ ՀՀ կառավարության կողմից ընդունված չեզոքացման ծրագրերին, ապա ներկայումս Ազգային Ժողովի կողմից ընդունված յուրաքանչյուր օրենսդրական փոփոխության վերաբերյալ ակտիվ հարցերն են ուղղվում։ Մասնավորապես, այս ամիս գերակշռել են հուլիսի 1-ից ուժի մեջ մտած մայրության նպաստի ու երեխայի խնամքի մասին փոփոխություններին
Ամփոփելով 2020 թվականի հուլիս ամիսը ստացվում հետևյալը՝ ամսի 1-ից 31-ը ներառյալ ԻՀԱ իրավաբանների կողմից մատուցվել է անվճար իրավաբանական խորհրդատվություն ևս 180 իրավաբանական և ֆիզիկական անձանց։
Անվճար խորհրդատվությունները առաջիկայում ևս կտրամադրվեն։