Երվանդ Խունդկարյանը՝ ՍԴ դատավորի թեկնածու, Ստեփան Միքայելյանը՝ ԲԴԽ անդամ

Հուլիսի 31-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած դատավորների ընդհանուր հերթական ժողովին կայացած քվերակության արդյունքում ընտրվել են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու և Բարձրագույն դատական խորհրդի անդամ։

Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու ինքնաառաջադրված երկու թեկնածուներից (Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը և Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը) ընտրվել է Երվանդ Խունդկարյանը։

Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը։

Հավելենք, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանն էլ ընտրվել է որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ։

Հիշեցնենք, որ Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվել էր նաև Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Սուրեն Անտոնյանի և Գոռ Հակոբյանի անունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել