Ինչո՞ւ Վարազդատի բախտը չբերեց. Ենթարկվելով վթարի՝ բացահայտվեց նրա գաղտնիքը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Վարազդատ Մ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 29-ից մինչև 2012թ. սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում, իր վարած ավտոմեքենայում ապօրինի կերպով պահել և փոխադրել է հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի գործարանային համարի ատրճանակ և 8 հատ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 04.09.2012թ. «Զվարթնոց» օ/կ-ում իր կողմից վթարի ենթարկված ավտոմեքենան զննելու ժամանակ:

Մեղադրյալ Միքայել Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել