«MEXX»-ը չի խախտել արտաքին գովազդի կանոնները

ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ «Մոդեարտ» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Խաչատրյանի` վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին։

ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումով հայցվորը հայտնել է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը, ուսումնասիրել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման վիճակը, որի արդյունքում պարզվել է, որ հարյուր տասը լուսանկարներում պատկերված ի թիվս աոևտրային կազմակերպությունների հրապարակային գրվածքների (ցուցանակ, գովազդ)՝ «Մոդեարտ» ՍՊԸ՝ Երևան, Աբովյան 26 հասցեում գործող խանութի հրապարակային գրվածքների լեզվական ձևավորումը ոչ հայերեն է և չի համապատասխանում «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի« «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի, «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածների պահանջներին։

2011թ. հունիսի 24-ին «Մոդեարտ» ՄՊԸ տնօրեն Հ. Խաչատրյանը ՀՀ գլխավոր դատախազությանը տված բացատրությամբ մասնավորապես տեղեկացրել է, որ «ՄԵՔՍ» /«MEXX»/ հրապարակային գրվածքը՝ ցուցանակը, իրենից ներկայացնում Է ապրանքային նշան և «Մոդեարտ» ՍՊԸ-ն համայնքի ղեկավարի կողմից ստացել է արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվություն, որը Կենտրոն վարչական տարածքի արտաքին գովազդի վարչությունում է, ուստի չի կարող ներկայացնել։

Դատարանի եզրահանգմամբ, տվյալ դեպքում «MEXX» ք. Երևան, Աբովյան 26 հասցեում գտնվող առևտրի սրահի վրա և ներսում տեղադրված ցուցափեղկերը հանդիսանում են որպես արտաքին և ցուցափեղկային գովազդ, ինչը հաստատվում է նաև Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի 28.06.2011թ. թիվ 988-Ա որոշմամբ, համաձայն որի` «Մոդեարտ» ՍՊԸ-ին տրվել է վարչական շրջանի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն։

Ուստի դատարանը վճռեց հայցը մերժել։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժել և վճիռը թողնել անփոփոխ:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել