Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կիրառվում է և´ որպես հիմնական, և´ որպես լրացուցիչ պատիժ:
Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու` հիմնական պատժի կատարումն ապահովում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը:
Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու` լրացուցիչ պատժի կատարումն ապահովում է հիմնական պատիժը կատարող մարմինը կամ հիմնարկը, իսկ հիմնական պատիժը կրելուց հետո՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը:
Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու դատապարտված անձի կողմից զինվորական ծառայության կամ այլընտրանքային ծառայության անցնելու դեպքում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը զինվորական կոմիսարիատ կամ դատապարտյալի ծառայության վայր է ուղարկում դատավճռի պատճենը` ծառայության ընթացքում տվյալ պատժի կրումը շարունակելու նպատակով:
Աղբյուրը` Իրավաբան.net