Սիրանուշ Սիմոնյանի, Սիլվա Գևորգի Գարանյանի, Մելինե Գարանյանի հայցադիմում են ներկայացրել ընդդեմ Աջափնյակ նոտարական գրասենյակի նոտար Ռոզա Առաքելյանի` նոտարի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին։
Հայցադիմումով հայցվորները հայտնել են, որ Սիրաբուշ Սիմոնյանը և Գևորգ Գարանյանը ամուսնացել են 05.12.1994թ.։ Ամուսնությունը գրանցվել է Աշտարակի շրջանի ԶԱԳՍ-ի բաժնում։ Ամուսնության ընթացքում ունեցել են 2 դուստր՝ Սիլվա Գարանյանին և Մելինե Գարանյանին։ 2005թ. առ այսօր հայցվորները բնակվում են ք. Երևան, Դավթաշենի X հասցեում, որը պատկանում էր Գևորգ Գարանյանի հայրիկին՝ Ռ.Գարանյանին։
Ռ.Գարանյանի մահից հետո սահմանված վեց ամսյա ժամկետում Գևորգ Գարանյանը չի ընդունել ժառանգությունը։ Աջափնյակ նոտարական գրասենյակի նոտար Ռոզա Առաքելյանը 25.03.2010թ. Գևորգ Գարանյանի քրոջը՝ Սիլվա Գարանյանին տվել է ժառանգության իրավունքի վկայագիր, որի հիման վրա էլ տրվել է սեփականության իրավունքի վկայական։ Հայցվորի պնդմամբ՝ Պատասխանողը Սիլվա Գարանյանին ամբողջ գույքի վերաբերյալ ժառանգության իրավունքի վկայագիր տալով խախտել է մյուս ժառանգների իրավունքները։ Տվյալ դեպքում ժառանգներ են հանդիսացել նաև Սիլվա և Մելինե Գարանյանները։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն` ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով։ Նույն օրենսգրքի 1221-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մինչև ժառանգության բացումը մահացած ըuտ oրենքի ժառանգի բաժինն անցնում է նրա երեխաներին (ներկայացման իրավունքով ժառանգություն) և նրանց միջև բաշխվում է հավաuարապեu։
Դատարանի եզրահանգմամբ՝ տվյալ դեպքում Գևորգ Գարանյանը` Ռ.Գարանյանի որդին, հետևաբար նաև առաջին հերթի ժառանգը, չի մահացել, ավելին, վերջինս հրաժարվել է ժառանգությունն ընդունելու իր իրավունքից, հետևաբար հայցվորների մոտ ժառանգությունն ընդունելու իրավունք չի առաջացել և չէր կարող առաջանալ։
Դատարանը վճռել է Սիրանուշ Սիմոնյանի, Սիլվա Գևորգի Գարանյանի, Մելինե Գարանյանի հայցն ընդդեմ Աջափնյակ նոտարական գրասենյակի նոտար Ռոզա Առաքելյանի, երրորդ անձ Սիլվա Վազգենի Գարանյանի` նոտարի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, մերժել։ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշել է վճիռը թողնել անփոփոխ։
Աղբյուրը` Իրավաբան.net