Նիկոլայը ավտոմեքենաների նկատմամբ իր սերն արտահայտում էր այս ճանապարհով

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն ունեցող Նիկոլայ Գ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս նախկինում դատապարտված լինելով գույքի գաղտնի հափշտակություններ կատարելու համար, 2012թ. հունիս-սեպտեմբեր ամիսների ժամանակահատվածում մի շարք ավտոմեքենաներից կատարել է գողություն:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Գործով մեղադրանքը դատարանում պաշտպանվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել